Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյան

Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյան
20.02.2017 | 12:10

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը։

Այս մասին Փոստանջյանը գրել է Facebook սոցկայքի իր էջում։


«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,
Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:
Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»,-գրել է Փոստանջյանը։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ